Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի կառավարությունը փոխհատուցում կտրամադրի զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին

Հունվար 04,2012 19:49

«Թուրքիան փոխհատուցում կառաջարկի քուրդ ապստամբների դեմ ուղղված հարձակման ընթացքում սխալմամբ սպանված 35 քաղաքացիական անձանց ընտանիքներին»:

Այս հայտարարությամբ, ըստ «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի, հանդես է եկել Թուրքիայի փոխվարչապետ Բուլենթ Հարինչը՝ պնդելով սակայն, որ այս երկրի զինված ուժերի հրամանատարությունը ճիշտ է հետևել ընթացակարգերին և նույնիսկ նախազգուշացնող կրակոցներ է արձակել:

Թուրքիայի փոխվարչապետը երկուշաբթի ուշ երեկոյան չի մանրամասնել սակայն, թե որքան է կազմելու զոհված անձանց ընտանիքներին տրամադրվելիք փոխհատուցման գումարը, սակայն հայտնել է, որ վճարներն կիրականացվեն գալիք մի քանի օրվա ընթացքում:

Թուրքիայի փոխվարչապետ Հարինչի համաձայն, իր երկրի կառավարությունը փորձում է հայթայթել փոխհատուցման գումարն ավելացնելու միջոցներ:

Հարինչն ասել է նաև, որ քաղաքացիական անձանց մահվան պատճառը դարձած օդային հարձակման փաստով իրականացվում է հետաքննություն:

«Այս միջադեպը որևէ կերպ կանխամտածված չէր», – շեշտել է Թուրքիայի փոխվարչապետը:

Թուրքիայի օդուժի հարվածի պատճառով քաղաքացիական անձանց մահվանից հետո Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որը որպես ահաբեկչական է ճանաչված Թուրքիայի և Արևմուտքի պետությունների կողմից, սպառնացել է վրեժխնդիր լինել և բողոքի ցույցեր անցկացնելու կոչերով է հանդես եկել:

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031