Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Սենատը կքվեարկի ցեղասպանության օրինագիծը

Հունվար 04,2012 19:09

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը մինչեւ հունվարի վերջը քվեարկելու է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, հաղորդում է BBC-ն։

Նույն աղբյուրի վկայությամբ, չնայած անցած տարվա դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ​​ժողովի կողմից օրինագծի ընդունմանը պաշտոնական Անկարայի կտրուկ հակազդեցությանը՝ ֆրանսիական կառավարության պաշտոնյաները տեղական լրատվամիջոցներին ասել են, որ քվեարկությունը վերին պալատում կայանալու է։

Անցած ամիս Ազգային ժողովի հավանությանը արժանացած օրինագծով նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք սահմանել Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտողների նկատմամբ։

BBC-ն նշում է, որ Հոլոքոսթը ժխտողների նկատմամբ համանման պատիժ է սահմանված 1990 թվականից։

Այնուհանդերձ, ֆրանսիական կառավարության որոշ անդամներ, այդ թվում՝ արտգործնախարար Ալեն Ժյուպեն, մտահոգություն են արտահայտել օրինագծի հնարավոր ընդունման առնչությամբ։

Ժյուպեն, մասնավորապես, նախագիծը որակել է «անօգուտ եւ անարդյունավետ» եւ դրա ընդունման դեպքում լուրջ հետեւանքներ է կանխատեսել ֆրանս – թուրքական հարաբերություններում։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031