Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լրագրողներին չհաջողվեց Նոր տարվա տոն օրերին բաց ռեստորան գտնել

Հունվար 04,2012 14:48

Կապանցիները տոն օրերին ամանորյա ուրախությունները տներում անցկացնելուց բացի այլ տարբերակ չունեին:  Հյուր գնալու եւ հյուրեր ընդունելու թոհուբոհից լիցքաթափվելու ու այդ պարտավորեցնող իրավիճակից դուրս գալու  համար՝ լրագրողներով որոշեցինք  հավաքվել մի տեղ, պարել, եւ Ամանորին ուրախանալ ինչպես հարկն է. լավ առիթ էր միասին հավաքվելու եւ նշելու 2012-ի մուտքը: Բայց մեր պլանները ջուրն ընկան հենց Նոր տարվա հաջորդ օրերին: Բաց ռեստորան գտնելու մեր բոլոր հույսերը հօդս ցնդեցին:

Տաքսիով շրջեցինք քաղաքով մեկ եւ հերթով այցելեցինք ռեստորանային համալիրների ու ուրախության այլ օբյեկտների բոլոր հարմար վայրերը, բայց ամենուր մեզ միայն փակ դռներ դիմավորեցին: Ոչ մեկիս մտքով չէր անցել, որ տոն օրերին մարզկենտրոնում  բաց ռեստորաններ չեն լինի, մենք միայն տոնական տրամադրությամբ ռեստորանային համալիր էինք շտապում:

Ձախողված փնտրտուքից հետո, ի վերջո, որոշեցինք մեր տոնական երեկոն անցկացնել լրագրողներից մեկի տանը: Իսկ այդ օրը քաղաքով շրջելիս մեզ համար պարզ դարձավ, որ տոնական տրամադրություն չի իշխում քաղաքում, տոնական զարդարված փողոցների կամ այգիների չհանդիպեցինք, էլ չենք խոսում Կապանում կազմակերպվող Ամանորին նվիրված միջոցառումների մասին:

Նույնիսկ դեկտեմբերի 31-ի տոնական գլխավոր միջոցառումից շատերը հիասթափված հեռացան: Կապանցիները հավաքվել էին քաղաքի գլխավոր տոնածառի շուրջը` մասնակցելու նախապես հայտարարված միջոցառմանը, որը տոնական միջոցառում անվանելն այնքան էլ ճիշտ չէր լինի: Նախորդ տարիներին Կապանում կազմակերպված միջոցառումներին շատ էր զիջում: Միայն կեսգիշերն անց` Տարեմուտն ազդարարող համաքաղաքային շքեղ  հրավառությունը հիշեցրեց, որ մայրաքաղաքից հեռու այս քաղաքում նույնպես Նոր տարի է այցելել:

Մերի  ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031