Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դելֆինները քլորախեղդ են լինում

Հունվար 04,2012 12:46

Մեր քաղաքում առաջարկվող ամանորյա զվարճանքներից մեկը դելֆինարիումն է՝ մուլտիպլիկացիոն հայտնի հերոսներ Մաշայի եւ արջի մասնակցությամբ: Այդ երկու ռուսաստանցիները վերջերս շատ հանրահայտ են. դրա՛նք եւ ոչ թե կենդանական աշխարհում ամենաբարձր ինտելեկտ ունեցողներից մեկը՝ չգիտես ինչու մարդուն նվիրվող կաթնասուն դելֆինը:

Դելֆինարիում մտնելուն պես արդեն կազմակերպչական հարցի լուծումը՝ 5 նիշանի սանդղակով կարելի է գնահատել 1-ի: Տոմսերը հարկավոր է գնել նախօրոք: Եվ եթե միջոցառումը սկսվում է ժամը, օրինակ 19-ին, ապա այցելուներին հարկավոր է տեղում լինել արդեն 18:30: Բացի այն, որ մանկական խաղալիքներն ու քաղցրավենիքները կամ ջրեղենը վաճառվում են օդանավակայանի գներով, նախասրահում չկա գոնե մեկ աթոռ՝ կես ժամ սպասելու համար:

Հարկավոր չէ լինել քիմիկոս կամ փորձագետ՝ հասկանալու համար, որ դելֆինները քլորախեղդ են արվում: Չեմ կարծում, որ դելֆիններ պահելու տարրական այլ նորմերն էլ պահպանվում են՝ անզեն աչքով էլ երեւում է, որ շոուի համար նախատեսված լողավազանը շատ փոքր է. այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե դելֆինները՝ բարձր արագությամբ լողալիս (որը շոուի մի մասն է) գլուխները խփելու են լողավազանի եզրերին: Ես հասկանում եմ, որ այս ամենը մեծ ծախսերի հետ է կապված, բայց տոմսն արժե 3500 դրամ, իսկ դելֆինի հետ լուսանկարվելը՝ նույնքան: Էլ չեմ ասում, որ այդ գումարի դիմաց տրամադրվում է ընդամենը մեկ նկար, իսկ ֆլեշի վրա ձեր նկաը գցելն արժե 1000 դրամ: Ինչ խոսք, բարձր տեխնոլոգիաները իրոք բարձունքում են:

Ի՞նչ ազգության են պատկանում դելֆինները: Միանշանակ՝ ոչ հայ: Շոուի սկսվելու ճիշտ նշանակված ժամին, երբ ոչ հանդիսատեսն էր հավաքվել, ոչ էլ Մաշան ու արջն էին պատրաստ, դելֆինները կամավոր սկսեցին դրվագներ ցուցադրել իրենց ելույթից: «Մաշայի եւ արջուկի մասնակցությամբ» ասվածն էլ նշանակում է 45 րոպե տեւողությամբ տաղտկալի, մանկապարտեզի մակարդակի էլ չձգող, ցածրորակ միջոցառում՝ արջուկի, շշմելու տգեղ, սեւ ու հաստ հոնքերով Մաշայի եւ այլ՝ խղճուկ զգեստներով եւ տեքստերով հերոսների մասնակցությամբ:

Դելֆինների եւ իրենց վարժեցնողների հերոսական ու նվիրյալ աշխատանքը՝ վերոհիշյալ սանդղակով կգնահատեմ 10-ի: Բայց մեր դիլֆինարիումին պիրանիա էլ չէի վստահի:

Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031