Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) իր պաշտոնական կայքում հրապարակել է 2011 թվականին արգելված դեղամիջոցներ օգտագործած մարզիկների անունները եւ նրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների՝ որակազրկման, ժամկետները: Նրանց մեջ են նաեւ հայաստանցի ծանրորդներ Գեւորիկ Պողոսյանն ու Էլեն Գրիգորյանը, որոնք Կազանում անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ հայտնվել էին կասկածյալների ցուցակում:
Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը՝ ՎԱԴԱ-ն, երկու ծանրորդներին էլ որակազրկել է չորսական տարով. Էլենին՝ մինչեւ 2015 թվականի ապրիլի 12-ը, Գեւորիկին՝ մինչեւ նույն տարվա ապրիլի 15-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ