Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Նիզամի գյուղում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 48-ամյա Արմեն Առաքելյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները։ Այս պահին ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները ձեռնարկում են օպերատիվ–քննչական գործողություններ՝ հայտնաբերելու վրաերթ կատարողին։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։