Այսօր` հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Արարատի մարզի Հայանիստ գյուղի խաչմերուկում 40-ամյա Սամվել Մանուկյանը, վարելով ՎԱԶ 21011 մակնիշի 25 ԼՍ 856 համարանիշի ավտոմեքենան՝ բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 29 ՍԼ 660 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Ս. Մանուկյանն ու նրա ուղևորներ 31-ամյա Տիգրան Ղազարյանը, 9-ամյա Մամիկոն Ղարիբյանը, 22-ամյա Նունիկ Գրիգորյանը և «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդ 32-ամյա, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակից Նորայր Ղազարյանը, «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորներ 1-ամյա Ֆլորա Ղազարյանը, 3-ամյա Սոս Ղազարյանը, 32-ամյա Լուսինե Ղազարյանը, 73-ամյա Ազգանուշ Մանուկյանը և 49-ամյա Սուրիկ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Նազարեթ Մարգարյանն ու Դավիթ Արշակյանը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Սամվել Անդրեասյանը: Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ