Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը շուտով վերադառնալու է Փարիզ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է «Ֆրանս պրես»-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Դեսպանը դեկտեմբերի 23-ին խորհրդակցությունների նպատակով հետ էր կանչվել Անկարա Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի պատճառով:
Թուրքական «Զաման» թերթը գրում է, որ դեսպանի վերադարձը Փարիզ Անկարայի ջանքերից մեկն է` կանխելու օրինագծի հաստատումը Սենատում: