Երեկ` հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.00-ի սահմաններում, Երևանի Տիչինա և Ռոմանոս Մելիքյան փողոցների խաչմերուկում, 20-ամյա Մովսես Մարտիրոսյանը, վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 16 ՏԼ 092 համարանիշի ավտոմեքենան՝ բախվել է ճանապարհի էլեկտրասյանը: Վթարի հետևանքով Մ. Մարտիրոսյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Մալաթիա բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ: