Այսօր՝ հունվարի 3-ին, ուժեղացված ծառայություն է կատարվում Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը՝ ժամը 12.00-ից սկսած, Երևան–Արարատ ավտոմայրուղու վրա ու ուժեղացված ծառայություն է կատարվում ՀՀ ոստիկանության, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության և Ազգային անվտանգությանն ծառայության աշխատակիցների կողմից։ Բոլորը զինված են ավտոմատներով և ռետինե մահակներով։
Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ իրավապահները փնտրում են սահմանախախտին, քանի որ հայտնաբերվել են սահմանախախտի հետքեր։ Հիմնականում ստուգվում են Վայոց Ձորի և Արարատի մարզերից դեպի Երևան մտնող տրանսպորտային միջոցները։