Լրատվամիջոցները վստահեցնում են, որ նրանց ամուսնությունն իր նշանակալիությամբ եւ ընդգրկումով չի զիջել անգամ արքայազն Ուիլյամսի եւ Քեյթի պսակադրությանը: Միայն հանդիսավոր արարողության տարածքի վարձակալության համար վճարվել է $ 29 միլիոն: Ճիշտ է, դրանից 18 միլիոնը նորապսակները երկու ամսում ետ են վերադարձրել՝ հարսանեկան արարողությունը եւ մեղրամիսը լուսաբանելու իրավունքը վաճառելով:
Բայց ինչո՞ւ Կիմն ընդամենը 72 օր հետո բաժանվեց: Վարկածները մի քանիսն են, որոնցից ամենահավանականը երկուսն են:
Վարկած 1.Կիմի մտերիմ ընկերների վկայությամբ, նա դժգոհում էր, որ մեղրամիսի ամբողջ ընթացքում Քրիսը նրան մատով անգամ չի դիպել: Իսկ Կիմի քույթը՝ Քորթնին, պատմում է, թե Քրիսի վարքագծի այնպիսի դրսեւորումներ է տեսել, որոնք իրեն հիմք են տալիս վստահաբար ասել, որ նա ավանդական սեռական կողմնորոշումներից շեղված անձնավորություն է:
Վարկած 2. Բաժանության պատճառ եղել է նաեւ այն, որ մինչեւ ամուսնանալը զույգը չի պայմանավորվել, թե որտե՞ղ են ապրելու: Կիմը պնդել է Լոս Անջելեսը, Քրիսը գերադասել է Մինեսոտա նահանգը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ