Այսօր, հունվարի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի 18 ԼՕ 294 և «Վազ 2109» մակնիշի 07 ՕԼ 099 համարանիշների ավտոմեքենաները:
Բախման հետևանքով վարորդներն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Քննիչի հանձնարարակաանով, մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է քննչական միջոցառումներ՝ պարզելու վարորդների ու վիրավոր ուղևորների ինքնությունը:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ