Այսօր, հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:30-ի սահմաններում Գորիսի Մաշտոցի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես Բենց» մակնիշի 15 DV 555 համարանիշի և «Վազ 2106» մակնիշի 15 ՕԼ 748 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի վարորդ 23-ամյա Կարեն Պողոսյանն ու ուղևոր 35-ամյա Արման Հայրապետյանն ու «Վազ 2106»-ի վարորդ 23-ամյա Ալիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել դեպքի վայր ժամանած ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Գորիսի փրկարարները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցներն ու քաղաքացիները: Դեպքի վայրում ՃՈ աշխատանքները ղեկավարում էր վաշտի հրամանատար Արամ Գալստյանը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի քննչական բաժնում քննիչ Գրիգոր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Գորիսի բաժնի տուգանային հրապարակ: