Մինչ ողջ աշխարհը պատրաստվում էր նշել Նոր տարին՝ վիրտուալ տարածքում բռնկվել էր հերթական հայ-ադրբեջանական պատերազմը: Ինչպես իր բլոգում դեկտեմբերի 31-ին գրել է Kornelij Glas-ը՝ «Երեկ ադրբեջանական հաքերներին հաջողվել է ուրիշ կայքի միջոցով ներխուժել եւ մի քանի ժամով շարքից հանել Baku.am կայքը եւ Ermenihaber.am կայքը, որը մինչ այժմ չի աշխատում: Այսօր ի պատասխան երեկվա հարձակումների՝ ոչ անհայտ «Անանուն Հաքերյանը» և «Hamazoosp Hacking Ltd» համացանցում տեղադրել են պատմության խեղաթյուրմամբ զբաղվող ադրբեջանական քարոզիչների անձնական հաղորդագրությունները»:
Ահա դրանք
Կարդացեք նաև
Բլոգերը նաեւ գրում է. «Զգուշացեք: Սա միայն սկիզբն է: Բոլորիդ նոր տարին ու Սուրբ ծնունդը շնորհավոր»:
Gagasik բլոգերը դեկտեմբերի 30-ի իր գրառման մեջ էր մաղթել. «Քիչ նյարդեր մսխել livejournal-ի մենամարտերում»:
Եվս մի ամանորյա գրառում. Noni-no-ն դեկտեմբերի 31-ին գրել է. «Մյուս կողմից էլ լավ է, որ Սուրբ Ծնունդը նոր տարուց հետո է տոնվում: Հակառակ դեպքում, էս ամբողջ ջինգլբելզյան էժանագին ու ճռճռան, անհամ ու պարզունակ, դատարկ ու տափակ վիճակները խցկվելու էին ու փչացնեին օրվա խորհուրդը: Ինչ հագնես, որ լավ դիմավորես, ինչքան խմես, որ չմեռնես…
Իսկ էսպես, մի քանի օրից, երբ արդեն էս խառնաշփոթը, վազքը նստել է, առնելու ու լցնելու էքստազն անցել է, գալիս է հունվարի 5-ի ժ. 5-ը»: