Երեկ՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ 33-ամյա Գուրգեն Մելքոնյանը, վարելով Վազ 21 051 մակնիշի 45 ՕՏ 700 համարանիշի ավտոմեքենան, Գյումրիի Արևիկ ավտոճանապարհի առաջին կիլոմետրում բախվել է 33-ամյա Տիգրան Մանուկյանի վարած «Օպել վեկտրա» մակնիշի 19 ՏԼ 106 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով` Գուրգեն Մելքոնյանն եւ ուղևորներ` 19-ամյա Արթուր Գալոյանը, 2-ամյա Սերգեյ Մելքոնյանը, մի քանի ամսեկան Կարապետ Մելքոնյանը և «Օպել վեկտրա»-ի վարորդ Տիգրան Մանուկյանն ու նրա ուղևորներ 79-ամյա Աշիկ Գրիգորյանն և 51-ամյա Ավետիք Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Փաստի առթիվ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Ախուրյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Երկու ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ախուրյանի բաժին՝ տուգանային հրապարակ: