Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակեց 2012 թվականի վարկանիշային դասակարգման անդրանիկ ցուցակը՝ հունվարի 1-ի դրությամբ:
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 2805 միավորով իր կարիերայի ընթացքում առաջին անգամ բարձրացել է 2-րդ հորիզոնական:
Առաջատարը կրկին նորվեգացի Մագնուս Կարլսենն է (2835), որն ավելի ու ավելի է մոտենում աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի ռեկորդային վարկանիշին:
Լավագույն եռյակը 2801 միավորով եզրափակում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Նա շրջանցել է խաղատախտակի առջեւ իր հավերժական հակառակորդ աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ