Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման 60-ից ավելի ակտիվիստներ, երբ Ամանորի գիշերը ցուցարարները փորձել են վերադառնալ Մանհեթենի Զուկոտի այգի՝ հեռացնելով անվտանգության պատնեշները:
«Ռոյթերս» լրատվական գործակալության վկայությամբ, Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է ոստիկանության մեկ ծառայողի ուղղությամբ մկրատով հարձակում կատարելու մեջ: Հարձակման պատճառով ոստիկանության ծառայողը ստացել է ձեռքի վնասվածքներ:
Այլ ցուցարարներին, ըստ ոստիկանության, ներկայացվել է հասարակական վարքի խախտման, օրինազանցության և խոչընդոտներ ստեղծելու մեղադրանքներ:
Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ հարյուրավոր ցուցարարներ որոշել են Ամանորը նշել՝ վերադառնալով Զուկոտի զբոսայգի, որտեղից անցյալ տարվա սեպտեմբերին սկսվել է տնտեսական անհավասարության դեմ ուղղված «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժումը:
«Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման կազմակերպիչները հորդորել են ցուցարարներին որպես «Ամանորյա խոստում» վերագրավել Մահնեթենում գտնվող զբոսայգին: Շարժման կայքում ներկայացված տեղեկությունների համաձայն, ձերբակալությունների սկզբից առաջ ցուցարարները տոնածառի լույսեր են կախել և պարել քանդված բարիկադների վրա:
«Ամերիկայի ձայն»