Իրանի «Պերսեպոլիս» ֆուտբոլային ակումբի նոր մարզիչ Մուսթաֆա Դենիզլին նշանակվելուն պես հերթով ազատվում է հայերից:
Սկզբում նա ելքի դուռն է ցույց տվել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Սամվել Մելքոնյանին, որը պատրաստվում էր պայմանագիր ստորագրել Թեհրանի ակումբի հետ, այնուհետեւ հրաժարվել է դարպասապահների մարզիչ Հարություն Աբրահամյանի ծառայություններից:
«Ես, ինչպես նա, աշխատում եմ Իրանում, այլ ոչ թե Թուրքիայում եւ իմ նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի եմ համարում: Չնայած 1915 թվականի ցեղասպանությունից գրեթե հարյուր տարի է անցել, Դենիզլին դեռ դրա տպավորության տակ է: Այս խնդիրը ես բարձրացնելու եմ ակումբի ղեկավարության առջեւ», – «Ռեգնումը» Հարություն Աբրահամյանի այս խոսքերն է վկայակոչում՝ հղում կատարելով «Armfootball»-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ