2011 թվականն ավարտում ենք բարի լուրով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնապագահ, Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, ԽՍՀՄ 6-ակի չեմպիոն եւ 5-ակի գավաթակիր, Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով:
«Առավոտը» շնորհավորում է մեր լեգենդար հայրենակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ