Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա վերջին օրը Եվ մի տանիր զմեզ ի փորձություն

Դեկտեմբեր 31,2011 19:56

365-րդ օրը եկավ ծանր ու մեծ, եկավ ինքը իր գալուց շփոթված, ինքն իրենից հոգնած եւ երջանիկ:Եկավ  ու չի ուզում գնալ:

Տարին փոխվում է, տարին գնում է, իր հետ տանելով  մեր ապրած ու չապրած օրերը: Տարին գնում  է , իսկ մենք սպասում ենք ՆՈՐԻՆ:

Այսօր շատ գրելու եւ շատ խոսելու  հարմար օր  չէ, այսօր մտորելու եւ լռելու օր է:

Իմ Արամ պապը, արմատներով մշեցի, ինքն իրեն քայավառցի համարող, ուտող-խմող եւ  կանանց հանդեպ մինչեւ իր կյանքի վերջը տղամարդավարի ուշադիր, մի խելոք միտք ասելուց առաջ,իսկ ինքը միայն խելոք մտքեր  էր ասում,  նախ հետեւյալ նախադասությունն  էր ասում` <ես կարճ կասեմ, դու երկար հասկացիր>;

Որպես իմ Արամ պապի  ավագ թոռ, ես էլ, էս   խորհրդավոր օրով,  քիչ կասեմ,  դուք շատ հասկացեք:

Քաղաքական  գործիչներին- Սիրեք   էս երկիրը, որը  կոչվում  է Հայաստան: Սիրեք  ինքներդ ձեզ: Սիրեք զմիմյանս:

<Առավոտցիներին>-իմ սիրելի գործընկերներ, իմ  դժվար եւ հեշտ, ուրախ եւ տխուր տարիների ուղեկիցներ, իմ  լավ  աղջիկներ  ու կանայք  եւ  հատուկենտ տղամարդիկ,  մինչ այժմ մեզ բոլորիս թվացել է, թե աշխարհը <Առավոտի> շուրջն է պտտվում եւ <Առավոտ>-ով, հանկարծ հասկացանք, որ աշխարհն  այլ տեղերում եւս պտտվում է: Մեզ բոլորիս մաղթում եմ`  համբերություն եւ լայնախոհություն, մեր արած գործի դիմաց ըստ արժանվույն  վարձատրություն  եւ գնահատում:  Նոր տարին թող բոլորիս համար լինի  հոգեկան եւ նյութական բավարարվածության եւ ինքնաբավ տարի:

Մյուսներին- Լցրեք գավաթները եւ խմենք մեր բոլորի  հաջողությունների  համար, մեր երկիրը իրական ժողովրդավարական երկիր դարձնելու համար, անտուններին տուն եւ քաղցածներին հաց  հասցնելու համար, վտարանդիների վերադարձի համար, արտագաղթը կանխելու համար:

Ես կարճ ասացի, դուք հասկացեք  ինչպես կուզեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031