Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի Սենատին կոչ է արել զգուշություն ցուցաբերել

Դեկտեմբեր 31,2011 11:27

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել Ֆրանսիայի Սենատին զգուշություն ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի քննարկման ընթացքում:

Ադրբեջանական «News.az» կայքի փոխանցմամբ, դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի կողմից ընդունված դիմումում մասնավորապես նշվել է. «Կոչ ենք անում զգուշություն ցուցաբերել անցյալի ոչ պարզ իրադարձությունները քննարկելու հարցում»:

«Նման օրենքի ընդունման դեպքում, անկասկած, մեծ վնաս կհասցվի խոսքի և մտքի ազատությանը, որոնք ժողովրդավարական հասարակարգի հիմնական մաս կազմող մարդու ազատություններից և իրավունքներից են», – նշվում է Ադրբեջանի խորհրդարանի դիմումում:

«Շատ վաղ անցյալում, 1992 թվականի փետրվարի 26-ին, Խոջալի քաղաքի քաղաքացիական հարյուրավոր անձինք սպանվել են հայկական զինված ուժերի կողմից պարզապես ադրբեջանցի լինելու պատճառով: Եթե այս ամենը հաշվի առնվի, ապա պատմական իրադարձությունների միակողմանի գնահատականը կհավասարվի պատմական ճշմարտության անտեսման», – իրենց դիմումում պնդում են Ադրբեջանի խորհրդականները:

«Նման օրենքի ընդունումը կասկած կհարուցի Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի անաչառության նկատմամբ, որը մասնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Հետևաբար, Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հորդորում է իր գործընկեր Ֆրանսիայի Սենատին այս խնդրի քննարկման ընթացքում ցուցաբերել զգուշություն և զգայունություն», – նշվել է Ադրբեջանի խորհրդարանականների դիմումի մեջ:

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031