Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Դեկտեմբեր 31,2011 11:22

Սիրելի’ հայրենակիցներ, սիրելի’ երևանցիներ, մայրաքաղաքի սիրելի’ հյուրեր.
Նոր տարին ամենաընտանեկան, ամենագեղեցիկ և ամենաբարի տոնն է բոլորիս համար: Տոն, որին սպասում ենք սիրով ու ջերմությամբ:
Մեզանից յուրաքանչյուրը միշտ էլ լավ ու բարի ակնկալիքներով է դիմավորում Նոր տարին, նոր հույսերով ու սպասումներով: Իմ կարծիքով հենց դրանում է նաև Նոր տարվա հրաշքի գաղտնիքը, և տա Աստված, որ բոլոր ընտանիքներում իրականանան նվիրական երազանքներն ու ցանկությունները:
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և գալիք Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ցանկանում եմ, որ Նոր տարին երջանկության, սիրո ու համերաշխության նոր լիցքեր բերի բոլոր ընտանիքներին, որ ետևում մնան դժվարություններն  ու  ամենօրյա հոգսերը, ու սեփական ուժերի հանդեպ վստահության զգացումով նոր գործեր ձեռնարկենք և ուրախանանք մեր հաջողություններով:
Երևանը մեր բոլորի տունն է ու մեր մեծ ընտանիքը, համայն հայության հպարտությունը: Սատար լինենք մեկս մյուսին և միասնական ջանքերով զարգացնենք մեր սիրելի քաղաքն ու մեր երկիրը:
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություններ աշխատանքում, խաղաղություն և բարեկեցություն ընտանիքներում:

Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել