Լրահոս
Օրվա լրահոսը

Օնլայն վաճառքներն աճում են ոչ սթափ գնորդների շնորհիվ

Դեկտեմբեր 31,2011 10:46

Kelkoo բրիտանական կայքի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ մասնակիցների 43%-ը ինտերնետում գնումներ է անում ոչ սթափ վիճակում:  Նման դեպքերում օգտագործողները սովորաբար գնում են հագուստ, կոշիկ, վիդեոխաղեր, ֆիլմեր ու գրքեր: Հարցման մասնակիցներից մեկը պատասխանել է, որ ալկոհոլի ազդեցության տակ նույնիսկ նավակ է գնել:

Kelkoo-ի հարցման արդյունքների համաձայն՝ նման գնումները կատարվում են սովորաբար 23:00- 1.00-ն ընկած հատվածում:

Օհայո նահանգի բնակչուհի Տիֆանի Ուիթենը, ում կրեդիտային հաշիվը կցված է բջջային հեռախոսին, Amazon-ից գնել է հեռախոսի կատվի տեսքով պատյան ու մոռացել դրա մասին:

Իսկ ավստրալացի Քրիս Թենսին, ով մասնագիտությամբ հաշվապահ է, ուշ երեկոյան գնել է 10 հազ. դոլար արժողությամբ ուղևորություն Նոր Զելանդիայում:

Pcnews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031