Դա անգամ մանկահասակ երեխայի համար խնդիր չէ: Բայց պարզվում է, որ ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերծանր քաշային Նիկոլայ Վալուեվի համար դժվար առաջադրանք է:
«Արեւելքի հսկան» 2011 թվականին բազմաթիվ կուրյոզների գլխավոր գործող անձ է եղել: Սակայն անցնող տարում նրա գլուխգործոցը Մատրյոշկա տիկնիկը հերթականությամբ ճիշտ հավաքելու փորձն է: Ցանկանալով դրանում կասկածողներին ապացուցել, որ դա իր համար մի բաժակ ջուր խմելու պես մի բան է, Վալուեվը գնացել է այդ «ռիսկին» ու…ոչինչ չի ստացվել: Նրա միակ արդարացումը եղել է «Գրողը տանի, կոտրվում են» արտահայտությունը:
Նիկոլայ Վալուեվը վերջերս անցել է Ռուսաստանի օրենսդիր մարմին՝ դառնալով պետդումայի պատգամավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ