Տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 27-ին Իջեւանում ձերբակալվել էին եղբայրներ Հովիկ, Շեկո Խեչյանները եւ նրանց հորեղբոր որդի Վարդանը: Խեչյանները ձերբակալվել են այս տարվա հուլիսին Իջեւանի «Արտեմիս» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հովիկ Խեչյանը Հանրապետական կուսակցության անդամ է, Իջեւանում գործող ավտոմեքենաների գազալցավորման կայանի հերթափոխի պետն է: Գազալցակայանի տերերից մեկն էլ Տավուշի մարզպետն է:
Այօսր Իջեւանում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվեց Հովիկ եւ Շեկո Խեչյաններին եւ նրանց հորեղբոր որդի Վարդանին կալանքի տակ վերցնելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը բավարարեց Շեկո եւ Վարդան Խեչյաններին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատավոր Արման Կուրեխյանը քննում էր Իջեւանի ավագանու անդամ, ՀՀԿ անդամ Հովիկ Խեչյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը: Սակայն դատի ժամանակ 22-ամյա Հովիկը իրեն վատ է զգացել:
Նրան տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց, որտեղ նրան հրատապ բժշկական օգնություն է ցուցաբերվել; Հովիկը հարազատներին ասել է, որ Իջեւանում ոստիկանությունում գտնվելու 3 օրերին էլ ինքը վատ է զգացել, սրտխառնուք ունեցել, որ դրա պատճառը ոստիկանները չեն, նրանք իր հետ նորմալ են վարվել:
Հովիկ Խեչյանը մի քանի տարի առաջ վիրահատվել է, հեռացվել է նրա փայծախը, լեղապարկը, տասներկումատնյա աղիքը եւ լյարդի մի մասը:
Այժմ Հովիկը Իջեւանի բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքում է:
Այսօր ժամը 21-ին ավարտվում է Հովիկ Խեչյանի ձերբակալման 72 ժամը: Նրան կամ պետք է կալանավորեն կամ ազատ արձակեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
եկտեմբերի 27-ին թե 17-ին ?
Հարգելի Վարդգես Գասպարի,
հրապարակումը 2011 թվականի է: