Հոկեյի Ռուսաստանի երիտասարդական լիգայի հանդիպումներից մեկի ավարտին, երբ հոկեյիստները շարվել էին սահադաշտի կենտրոնում՝ միմյանց շնորհակալություն հայտնելու եւ հրաժեշտ տալու, բոլորի համար անսպասելի, «Կրիստալի» պաշտպան Բորիս Շչեդրինովը վերցրել է խոսափողը եւ, ի լուր ամբողջ դահլիճի, ընկերուհուն սիրո խոստովանություն արել՝ «Ամուսնացիր ինձ հետ» խնդրանքով: Տրիբունայում նստած աղջիկը՝ 21-ամյա Վիկտորիան, սկզբում խուճապի է մատնվել, իսկ քիչ անց իջել է սահադաշտ եւ կրկին խոսոփողով պատասխանել. «Համաձայն եմ»…
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ