Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հաստատել է

Դեկտեմբեր 30,2011 18:58

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է եռամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագրի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին հանձնարարվել է յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ՀՀ-ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագրի դրույթների և դրանց իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի իրականացման վերաբերյալ:

Հանրապետության ղեկավարի այլ կարգադրությամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է եռամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին հանձնարարվել է յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի և դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել