Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով է պարգևատրվել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը, Մովսես Խորենացու մեդալով` Նախագահի աշխատակազմի առաջին բաժնի պետ Աիդա Աղաբեկյանը, Նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի վարիչ Հարություն Յաղուբյանը, Նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի վարիչ Արտակ Վարդանյանը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին, Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանին, Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետ Ջեմմա Հակոբյանին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ Մարգարիտ Ազարյանին:
Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Գագիկ Խաչատրյանին շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, մաքսային ծառայության գնդապետ Արթուր Աֆրիկյանին՝ մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, Մխիթար Գոշի մեդալով` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Տիգրան Բարսեղյանը:
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Մխիթար Գոշի մեդալով` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Անանիա Շիրակացու մեդալով` ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Մովսես Խորենացու մեդալով` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում ցուցաբերած նվիրումի և ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը պարգևատրվել է 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով:
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Անանիա Շիրակացու մեդալով` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, Նիկոլայ Գրիգորյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը, Մովսես Խորենացու մեդալով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: