Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան խոստովանում է, որ ռազմաօդային ուժերի հարվածից 35 քաղաքացիական անձ է զոհվել

Դեկտեմբեր 30,2011 14:12

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Հուսեյն Չելիքը հաստատել է, որ ռազմաօդային ուժերի նախորդ գիշերն իրականացրած ռմբակոծության 35 զոհերը քաղաքացիական անձինք էին, այլ «ոչ թե ահաբեկիչներ»։

Չելիքը ասել է, որ իշխանությունները հետաքննում են միջադեպը, որպեսզի պարզեն, թե ինչպե՞ս է զինված ուժերին թերի տեղեկատվություն փոխանցվել, որի հետեւանքով քաղաքացիականները ռմբակոծության են ենթարկվել։

Ավելի վաղ Թուրքիան պաշտոնապես հայտարարել էր, որ բանակը Իրաքի սահմանամերձ՝ քրդաբնակ տարածքում ահաբեկիչների դեմ օպերացիա է իրականացրել, քանի որ տեղեկություն է ստացվել, որ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են նախապատրաստում Թուրքիայի բանակի ամրակետերի ուղղությամբ։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031