Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երևանում Ամանորի քողի տակ նոր բարբարոսություններ են կատարվում

Դեկտեմբեր 30,2011 13:11

Երևանը կորցնում է քաղաքային մշակույթը

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տագնապով փաստում է, որ Երևան քաղաքում Նոր տարվա շեմին փորձ է արվում բազմաթիվ նոր կառուցապատումներ սկսել: Մասնավոր ընկերությունները, ստանալով որոշակի պաշտոնյաների հովանավորություն, սկսել են հիմքերի համար փոսեր փորել`  քաղաքացիներին այնուհետև փաստի առջև կանգնեցնելու նպատակով: Դա վերաբերվում է ինչպես Նալբանդյան 106, Աբովյան 3/1, Բյուզանի 39 հասցեներին, այնպես էլ մի շարք այլ շինարարական նախագծերին, որոնք ընթացքի մեջ կամ նախապատրաստական փուլում են:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը զգուշացնում է բոլոր քաղաքացիներին, որ եթե տոների ընթացքում  նման շինարարությունները շարունակվեն, ապա պաշտոնյաների լավ ցանկությունները միայն ձևական բնույթ են կրում: Նորից շեշտում ենք, որ բեմականացված քննարկումներին պետք է փոխարինի իսկական քննարկում Երևանի բնակիչների հետ ցանկացած կառուցապատում իրականացնելուց ամիսներ առաջ:

Թե ընկերությունների, թե պատասխանատուների նման գաղտագողի գործելաոճը խոսում է միայն բավարար կամքի բացակայության մասին: Արդեն այսօր Երևանը կորցնում է իր քաղաքային մշակույթը և դառնում անկանոն կառույցների և մարդու կյանքի համար վտանգավոր մի տարածք:

Մոտենում է Ամանորը: Թո՛ղ որ 2012թ. Երևանի բնակիչներն ապրեն առավել կանաչ, իրենց երեխաների համար առավել առողջարար և հանրային քաղաքում:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
30-ը դեկտեմբերի 2011

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031