Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 4.7%

Դեկտեմբեր 30,2011 12:56

2011-ի դեկտեմբերին գնաճը Հայաստանում 2010-ի նույն ամսվա համեմատ կազմել է 4.7% (նոյեմբերի ցուցանիշը` 4,8%):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դեկտեմբերին արձանագրվել է պարենամթերքի գնի 6.1%, ոչ պարենային ապրանքների 4.3% եւ ծառայությունների սակագների 2,9% աճ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, 2011-ի հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 7.7%, սննդամթերքի ինդեքսը` 112.3%, ոչ պարենային ապրանքներինը` 103.4%, ծառայությունների սակագներինը` 103.6%:

2011-ի դեկտեմբերին գները Հայաստանի սպառողական շուկայում նոյեմբերի համեմատ աճել են 2.5%-ով: Ընդ որում, սննդամթերքի գները աճել են 4,8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0,5%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.1%-ով:

Նոյեմբերի համեմատ պարենային ապրանքների գների աճը հիմնականում պայմանավորված էր մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի 5.6-36.5% գնաճով:

Ոչ պարենային ապրանքների շուկայում նոյեմբերի համեմատ 0,5% գնաճը հիմնականում պայմանավորված էր բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 1,3% եւ 2,7% գնաճով: 2011թ. դեկտեմբերին 2010-ի նույն ամսվա համեմատ բենզինի եւ դիզվառելիքի գներն աճել են, համապատասխանաբար, 17,7%-ով եւ 24,9%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031