Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ Ուզբեկստանը հրաժարվել են մասնակցել ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների «Համագործակցության գավաթի» 2012 թվականի մրցաշարին, որն անցկացվելու է հունվարի 19-29-ը՝ Սանկտ-Պետերբուրգում:
Այս տարի Ռուսաստանի հյուսային մայրաքաղաքում չեմպիոնների փոխարեն հանդես են գալու 12 երկրների երիտասարդական հավաքականներ: Վիճակահանությունն արդեն կայացել է եւ որոշվել են խմբերը, որոնցում ընդգրկվել են.
«A» խումբ. Ռուսաստան, Ղազախստան, Էստոնիա, Թուրքմենի
«B» խումբ. Ուկրաինա, Մոլդովա, Ղրղզստան, Լատվիա
«C» խումբ. Բելառուս,Իրան, Տաջիկստան, Լիտվա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ