Լրահոս
Օրվա լրահոսը

Անհատ ձեռներեցին սպանած Մհեր Խաչատրյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» ՔԿՀ

Դեկտեմբեր 29,2011 23:54

Այսօր, դեկտեմբերի 29-ին, Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր բերվել 26-ամյա Մհեր Խաչատրյանը, որ մեղադրվում է 40-ամյա Գարիկ Կիրակոսյանին սպանելու համար: Նշված դատարան էր դիմել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Բունիաթ Եղիազարյանը, որպեսզի Մհեր Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանք:

Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը դռնփակ դատական նիստից հետո վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց միջնորդությունը, և Մհեր Խաչատրյանը տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Կենտրոնականի և Էրեբունու բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ աշխատանքների արդյունքում, պարզվել էր, որ դեկտեմբերի 26-ին Որմնադիրների 51 տան բնակիչ Մհեր Խաչատրյանն էր դանակի 18 հարված հասցնելով սպանել Երևանի Վարդանանց փողոցի բնակիչ, անհատ ձեռներեց 40-ամյա Գարիկ Կիրակոսյանին վերջինիս պատկանող «Օպել» մակնիշի 28 ՍԼ 373 համարանիշի ավտոմեքենայում, որից հետո սպանվածի դին մենքենայով ջրասույզ էր արել «Աղի ջուր» կոչվող լճակում։ Ֆոտոլրագրողը տեղեկացրել էր նաև, որ մինչ սպանությունը նրանք հանդիպել էին Սարի Թաղում, իսկ սպանության դրդապատճառը եղել էին ֆինանսական որոշ խնդիրներ:

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031