Լրահոս
Օրվա լրահոսը

11 տարի ազատազրկում` Աժ փոխնախագահ Բալասանյանի որդու թիկնապահին սպանողին

Դեկտեմբեր 29,2011 22:51

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող Գյումրու գարեջրի գործարանի դիմաց տեղի ունեցած մարդասպանության գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ գարեջրի  գործարանի  բանվորներից մեկի` Ալբերտ Սահակյանի եղբայրը`Արմենը, դանակահարել էր Բալասանյանի որդու` Միսակի երկու թիկնապահներին, որոնցից մեկը` 28-ամյա Արթուր Առաքելյանը մահացել էր, իսկ Վարդան Ասատրյանը հաշմանդամ դարձել:

Չնայած այս գործով 5 երիտասարդ ամբաստանյալներ կային, սակայն ամենախիստ պատիժը սահմանվեց 26-ամյա Արմեն Սահակյանին: Շիրակի մարզի դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը, ի նկատի ունենալով, որ ամբաստանյալներից և ոչ մեկը, նախկինում արատավորված չէ, 4-ին համաներում շնորհեց, իսկ սկանդալի գլխավոր հերոսին` Արմեն Սահակյանին` 11 տարվա ազատազրկում: Նշենք, որ վերջինս տառապում է շաքարային դիաբետով և մեկ անչափահաս երեխա ունի: Վճիռը հարպարակելուց հետո դահլիճում բառի իսկական իմաստով ողբ սկսվեց. մարդասպանի հարազատները լուռ  մղկտում էին: Դատարանի կարգադրիչները ևս շատ վատ զգալով այդ տեսարանից, մի կերպ կարողացան նրանց համոզել ու դահլիճից հեռացնել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031