Մարդինում ավարտված շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում Ռուսաստանի հավաքականն արժանացավ արծաթե մեդալի: Սակայն «Chess-news.ru»-ի կայքէջում տեղադրված տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ ռուսները պատրաստ են եղել փոխչեմպիոն չդառնալ, բայց եզրափակիչ տուրում Հայաստանի հետ ոչ-ոքի խաղալ: Կայքէջը, մասնավորապես, գրում է. «Ռուսաստանը որոշել է շատ արագ խաղաղ դաշն կնքել Հայաստանի հետ: Հարկ է նշել, որ եթե այսօր Հնդկաստանը հաղթի «ոսկին» արդեն ապահոված Չինաստանին, ինքը կնվաճի փոխչեմպիոնի կոչումը, քանի որ անհատական ցուցանիշներով կշրջանցի Ռուսաստանին»:
Սակայն, ինչպես հայտնի է, Չինաստանն այդ տուրում էլ հաղթանակ տարավ: Ավելին, Վրաստանը շրջանցեց հնդկուհիներին՝ նվաճելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ