Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Թեւանյան. «ԱԺ ընտրությունները ինչ-որ առումով բուրժուադեմոկրատական հեղափոխության նման մի բան են լինելու»

Դեկտեմբեր 29,2011 22:40

«Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, «քոչարյանականի» համբավ ունեցող Անդրանիկ Թեւանյանն այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում կայացած քննարկման ժամանակ, խոսելով ՀՀ-ում տնտեսության զարգացման փուլերի մասին, ասաց, որ առաջին նախագահի օրոք, ինչպես ողջ հետխորհրդային տարածքում, դրվեցին կլանաօլիգարխիկ համակարգի հիմքերը, որոնք հաջորդ իշխանությունների օրոք խորացան. «ՏերՊետրոսյանի օրոք քաոտիկ ձեւավորման փուլն էր, որովհետեւ դա կապիտալի նախնական կուտակման շրջանն էր, պրոցեսները տանում էին դեպի կլանաօլիգարխիկի: Քոչարյանի ժամանակ քսաներեսուն ընտանեկան կլանների համակարգ ձեւավորվեց: Իսկ այս իշխանության օրոք մենք նկատում ենք մեկ օլիգարխի տնտեսության կայացման քաղաքականություն: Հասարակությունը դժգոհ էր քսաներեսուն ընտանիքների օլիգարխիկ համակարգից, բայց փոխանակ այդ համակարգը քանդվեր եւ մրցակցային դարձվեր` կիրառվում է մեկ օլիգարխի տնտեսության կայացման քաղաքականությունը: Բնական է, որ մեկ օլիգարխի պարագայում մենք ունենք ավելի վատ տնտեսական հարաբերություններ, քան կար Քոչարյանի օրոք»:

Ինչպե՞ս քանդել այդ համակարգը: Ըստ Թեւանյանի.«Հայաստանը չունի նավթուգազ, որ մենք մեզ թույլ տանք ունենալ տնայնաբույծ թուրքմենբաշիներ: Համակարգը ներսից օբյեկտիվորեն ճաքեր է տալիս, համակարգն այսօր ներսից ավելի, քան երբեւէ տրոհված է, եւ իմ կանխատեսմամբ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ունենալու ենք աննախադեպ ընտրություններ այն առումով, որ ուժային, տնտեսական, կրիմինալ, վարչական եւ տեղեկատվական ռեսուրսները մեկ կենտրոնի համար չեն աշխատելու, իրենք ներսից արդեն տրոհված են, եւ քանի որ ՀՀ-ում արդեն ձեւավորված է  խոշոր բուժուազիա, խոշոր բուրժուազիայի ձեռքից սեփականությունը խլելու ցանկությունը բերելու է դիմադրության, խոշոր բուրժուազիան փորձելու է ստանալ հասարակական աջակցություն, եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ինչ-որ առումով բուրժուադեմոկրատական հեղափոխության նման մի բան են լինելու Հայաստանի համար, իմ ցանկությունն է, որ դա լինի անարյուն եւ անցնցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031