Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեներալ մարզպետին հաջողվե՞ց իր գյուղապետերին փողկապներով ու սափրված տեսնել

Դեկտեմբեր 29,2011 21:41

Դեռևս նախորդ տարի, քերակատարողական հիմնարկների վարչության պետ Աշոտ Գիզիրյանը, մարզպետ նշանակվելուն ու Շիրակ մարզ ոտք դնելուն պես, գյուղապետերին հավաքեց ու հրահանգեց` այլևս չներկայանալ մարզպետարան` առանց փողկապների:

Aravot.am-ն այսօր մարզպետին հիշեցնելով իր հանձնարարականի մասին` հարցրեց, թե  հաջողվե՞ց արդյոք Գիզիրյանին գյուղապետերին փողկապ կապել սովորեցնել: «Այո,  չտեսա՞ք բոլորը գալստուկներով էին, անգամ  մարզիկները, ջահել, սիրուն տեսքով երեխեք են`գաստուկով էին եկել: Իմիջիայլոց գալստուկ կապելու մեջ ինչ վատ բան կա՞, սխա՞լ եմ  արել, որ ասել եմ: Գիտեք ինչ, հարցն այն չէ, թե անթրաշ են լինում կամ գալստուկով, երբ որ գալստուկ են կապում, առաջին հերթին ոչ թե համայնքի բնակիչներին են ասում, թե մենք պաշտոնյա ենք, այլ իրենք իրենց նկատմամբ են հարգանք է դրսևորում»,- պատասխանեց նա:

Պարզվում է, որ թեև Շիրակի մարզպետին հաջողվել է 116 գյուղապետերի փողկապներով տեսնել, սակայն չի հաջողվում բոլորին աշխատեցնել: Ըստ պարոն Գիզիրյանի, Տուֆաշենի գյուղապետը հրաժարականի դիմում է գրել, քանի որ չի սիրում աշխատել: Կա նաև մեկ այլ գյուղապետ, որի անուն-ազգանունը մարզպետը չնշեց, սակայն տեղեկացրեց, որ աշխատանքի չի գնում և ենթակա է հեռացման: «Աշխատանքից ազատելն ամենահեշտ ձևն է, ես դա պրոֆիլակտիկ առումով թողնում եմ վերջում, այսինքն մարդուն պետք է փորձես աշխատանքի բերել, կարգի հրավիրել, եթե էդ մարդը չի ուղղվում, նոր պիտի պատժես»,- ասում է մարզպետ Գիզիրյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031