Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը կուզեր, որ 2012 թվականին իրար հարգեինք ու արժանավայել ապրեինք

Դեկտեմբեր 29,2011 21:19

Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանում Ամանորի կապակցությամբ տոնական ընդունելություն էր կազմակերպել մարզում աշխատող լրագրողների համար: Շնորհավորական ուղերձում նա մաղթել է բարությամբ, սիրով, հանդուրժողականությամբ դիմավորել 2012-ը, միմյանց հարգանքով վերաբերվել: Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի բոլոր ընտանիքներին ցանկացել է երջանիկ ու արժանավայել կյանք:

«Պարտավորվածություն ունենք ժողովրդի առաջ, որովհետեւ էս ժողովուրդն ի սկզբանե արժանի է լավ ապրելու, վաստակել է այդ իրավունքը եւ այսօր յուրաքանչյուրիս պարտքն է անել ամեն ինչ, որ սյունեցին ապրի արժանավայել, լավ եւ երջանիկ: Օրեցօր սյունեցին ավելի միասնական է դառնում, եւ համոզված եմ, որ մենք ինչքան միասնական լինենք, ինչքան միասին հզոր լինենք, այնքան կարողանալու ենք ե’ւ լավ ապրել, եւ մե’ր ժողովրդին իսկապես արժանավայել պահել: Թող բոլորի ցանկությունները 2012 թվականին իրականանան, բայց չթողնենք միայն Աստծո հույսին, ինքներս էլ նպաստենք, որպեսզի դրանք իրականանան»,- ասել է Ս. Խաչատրյանը:

Սյունիքի մարզպետը հատուկ շնորհակալություն է հայտնել լրագրողներին` համատեղ աշխատանքի համար: «Այդ համատեղ աշխատանքը ինձ մի բան հուշեց եւ ամեն օր է հուշում. երբեք չի կարելի բոլորին մեկ աչքով նայել: Չնայած 20 տարի է ինձ այնքան փնովում են լրատվամիջոցները, բայց տեսնելով ձեր գործունեությունը, գնահատելով ձեր մեծությունը, հզորությունը, ինձ իրավունք չեմ վերապահում համընդհանուր կարծիք արտահայտելու», – ասել է Սյունիքի մարզպետը:

ՄԵՐԻ  ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031