Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկականից բարեմաղթենք

Դեկտեմբեր 29,2011 21:12

 

Վերջերս հարցազրույցի ժամանակ մի դիրիժոր ասաց, թե  ինչքան էլ մարդիկ բողոքեն  «խոզաբդային շիզոֆրենիայից», միեւնույն է `ձեռ են առնելու ու շարունակելու են այդ ոչ հայեցի ուտեստով սեղանը զարդարել:

Ուտեստը՝ ուտեստ,  բայց, ցավոք, այսօր խոզաբդային մտածողությունն է արմատավորված՝ ամեն ինչ մե’ծ լինի, շա’տ լինի, իմը՝ լինի… Իմ գերանը ոչինչ, ուրիշ աչքի փուշը տեսեք, թե ի՜նչ  վիթխարի է: Դառնալով իմ հարցազրույցի հերոսին, որը Սերգեյ Սմբատյանն է, հավելեմ, որ նա մասնավոր զրույցում անկեղծորեն ցանկացավ, որ մարդիկ կայացած ու բավարարված լինեն, սպիտակ էներգիան էլ՝ շատ… Նրա հետ լիովին համաձայն եմ,  որ միմյանց պետք չէ ձեւական բաներ մաղթել, որոնք չեն իրականանալու  մեկ, երկու, հինգ, տասը տարուց… Չգիտեմ, որքանով է իրատեսական, դրա համար էլ  ոչ թե մաղթում, այլ երազում եմ, որ էգոիզմը նահանջի, բարությունը հորդանա, ծովացած նյութապաշտությունը տեղի տա, բոլորի մոտ մեծանա պատասխանատվության զգացումը` սեփական երկրի, աշխատողի, հարազատի եւ բոլորի հանդեպ: Եվ որ ամենակարեւրն է` խաղաղություն լինի, նաեւ հոգեկան` դրան նպաստող բոլոր հանգամանքներով հանդերձ:

ՈՒՐԱԽ ԱՄԱՆՈՐ ՁԵԶ,  ԺՈՂՈՎՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031