Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամանոր` ամենագեղեցիկ, ամենասպասված, ու ամենակարեւոր տոն

Դեկտեմբեր 29,2011 20:26


«Թող Նոր տարին դառնա ձեր երջանկության ավետաբերը»,
«Թող Նոր տարին իրականացնի Ձեր իղձերն ու հույսերը»,
«Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ ողջ տարում»,- ահա այն բարեմաղթանքները, որ հնչում են Նոր տարուն:
Եկավ դեկտեմբերն ու սկսվեց ամանորյա քաշքշուկն ու վազվզոցը: Ամեն քայլափոխին հանդիպում են մտազբաղ ու մտահոգ դեմքեր: Որոնք մտքում հաշվարկում են, թե տարվա ընթացքում ինչքան գումար են կարողացել «հետ գցել», ինչքանը պետք է պարտք վերցնեն, ունեն կողմնակի… Յուրաքանչյուր մարդ Ամանորին պատրաստվում է յուրովի: Ոմանք գնում են նոր վարագույրներ ու սպասք, ոմանք թարմացնում են զգեստապահարանը, մյուսներն էլ փոխում են կահույքը: Իսկ շատերն էլ այս ամենին ուշադրություն չեն դարձնում: Ամբողջ բյուջեն ու բոլոր ջանքերը կենտրոնացնում են ամանորյա սեղանի վրա: Չէ որ միջին ճոխության ամանորյա սեղանը պահանջում է 150.000-180.000 դրամ: Սեղանին պետք է լինի անպայման ավանդական խոզի «բուդ» կամ հնդկահավ, չրերի տեսականի, բնական հյութեր, թանկարժեք խմիչք, աղցաններ ու այլն: Այս ամենին գումարենք Նոր տարվա գլխավոր զարդ հանդիսացող տոնածառը, հարազատների ու ընկերների համար գնվող նվերնեն ու պատկերը պարզ է դառնում: Հիշեցնենք, որ այս ամենն արվում է մյուսներից հետ չմնալու, հյուրերի մոտ ամոթալի դրության մեջ չընկնելու համար: Այս ամենն ապացուցված է : Երբ Նոր տարին ավարտվում է, բոլորի պատասխանը լինում է նույնը, որ այդ ծախսերը իրենց սրտով չի եղել ու այդ ամենը արել են ստիպված: Շատ վատ է, որ Ամանորը՝ այդ հրաշք տոնը, հայերիս մոտ թողնում է նման տպավորություն ու նման կարծիք:

Յուրաքանչյուր մարդ Ամանորին պատրաստվում է յուրովի: Ոմանք գնում են նոր վարագույրներ ու սպասք, ոմանք թարմացնում են զգեստապահարանը, մյուսներն էլ փոխում են կահույքը: Իսկ շատերն էլ այս ամենին ուշադրություն չեն դարձնում: Որովհետև ամբողջ բյուջեն ու բոլոր ջանքերը կենտրոնացնում են ամանորյա սեղանի վրա: Չէ որ միջին ճոխության ամանորյա սեղանը պահանջում է 150.000-180.000 դրամ: Սեղանին պետք է լինի անպայման ավանդական խոզի «բուդ» կամ հնդկահավ, չրերի տեսականի, բնական հյութեր, թանկարժեք խմիչք, աղցաններ ու այլն: Այս ամենին գումարենք Նոր տարվա գլխավոր զարդ հանդիսացող տոնածառը, հարազատների ու ընկերների համար գնվող նվերնեն ու պատկերը պարզ է դառնում: Հիշեցնենք, որ այս ամենն արվում է մյուսներից հետ չմնալու, հյուրերի մոտ ամոթալի դրության մեջ չընկնելու համար: Այս ամենն ապացուցված է : Չէ որ երբ Նոր տարին ավարտվում է, բոլորի պատասխանը լինում է նույնը, որ այդ ծախսերը իրենց սրտով չի եղել ու այդ ամենը արել են ստիպված: Շատ վատ է, որ Ամանորը՝ այդ հրաշք տոնը, հայերիս մոտ թողնում է նման տպավորություն ու նման կարծիք:

Շտապում ենք հասցնել ամեն ինչ, նշել Նոր տարին ինչպես հարկն է, ու միայն երբ Ամանորն արդեն ետեւում է, հասկանում ենք, որ չենք հասցրել ինչպես հարկն է հրաժեշտ տալ հին տարուն՝ այնտեղ թողնելով ցավերը, դժբախտություններն ու դժվարությունները, չարությունն ու ամեն տեսակ վատ բաներ: Մոռանում ենք, որ Նոր տարին ոչ թե ուտելու և ուտելիքի տոն է, այլ մտնելով նոր տարի, պետք է ետ նայել, տեսնել այդ տարվա քո ձեռքբերումներն ու կորուստները, տեսնել քո սխալները , ու, որ նոր տարուն պետք է ներել այն մարդկանց, որոնց շատ դժվար է եղել ներել մի ամբողջ տարի:
Չնայած այս ամենին` պետք է ընդունել, որ Ամանորն ամենագեղեցիկ, ամենասպասված, ու ամենակարևոր տոնն է:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

 

 

Գասպարյան Հասմիկ
ՀՊՄՀ_ի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի ուսանողուհի

 

 

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031