Լրահոս
Օրվա լրահոսը

Գիզիրյանն ու նրա ընկեր Բաբակեխյանը խոսք չեն տալիս, որ Գյումրում այլևս կրակոցներ չեն հնչի

Դեկտեմբեր 29,2011 19:29

Մոտ մեկ ամիս է` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շիրակ մարզային ոստիկանությունը ղեկավարում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Կարեն Բաբակեխյանը, որը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի կադրերից է ու նրա մոտ ընկերը: Հիշեցենք, որ Շիրակի գեներալ մարզպետը նախկինում եղել է նաև ոստիկանապետ:

Այսօր Աշոտ Գիզիրյանը, նորանշանակ ոստիկանապետ Բաբակեխյանին ծանոթացնելով լրագրողների հետ, գովք սկսեց իր ընկերոջ հասցեին, ասաց, որ վերջինս ոչ միայն լավ մարդ է, այլև պրոֆեսիոնալ: Aravot.am Գիզիրյանին ու Բաբակեխյանին միաժամանակ հարցրեց, եթե այդքան պրոֆեսիոնալ են՝ այս երկու պաշտոնյաները խոսք կտա՞ն, որ Գյումրիում այլևս կրակոցներ չեն հնչի: Նշենք, որ Գյումրիում բոլոր ռազբորկաները հրապարակային են. հասարակության՝ ավելին ոստիկանության աչքի առջև մարդ են մորթում, հանրահայտ գերդաստանների զավակները մեկը մյուսի վրա են կրակում: «Դա խոստանալու բա՞ն է, խոստում տալիս են, երբ որ ինքդ պետք է մի բան անես: Ես կհավաստիացնեմ ձեզ, որ Գյումրիում կայունություն է լինելու և ոչ մի արտառոց դեպք չի գրանցվելու, եթե իհարկե դրա մասին մենք նախօրոք իմանանք, որ կարող է և լինի: Բայց կան դեպքեր, որոնք պատահական են լինում, և չես կարող երաշխավորել, որ չի լինի: Կարևորն այն է, որ եղածը մենք կբացահայտենք ու կպատժենք», -ասաց մարզպետ Գիզիրյանը: Իսկ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի այն միջամտությանը, թե «Թույլ տվեք մարզպետի փոխարեն՝ ես խոստանամ», Աշոտ Գիզիրյանը, որը ոստիկանապետի նախկին շեֆն է , սաստեց` «Չէ, չէ, մի խոստացիր»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031