Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիացի ակտիվիստի և նրա հայ կնոջ նկատմամբ հարուցված գործը կարճվել է

Դեկտեմբեր 29,2011 18:29

Նոյեմբերի 28-ին ձերբակալված և 72 ժամ անազատության մեջ անցկացրած բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեի անձնագիրը վերջապես վերադարձրել են:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Վադեվալեի կինը` Գայանե Վարդանյանը: Վերջինս նաև տեղեկացրել է, որ իր և ամուսնու նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին ամուսինները գնացել էին իրենց աղջկա դպրոց, որտեղ ջեռուցման խնդրի վերաբերյալ փոխտնօրենի ու մի քանի ուսուցիչների հետ լեզվակռիվ է սկսվել, և այդ պահին, Վարդանյանի պնդմամբ, իր ամուսինը պատահաբար դիպել է պատին փակցված Սերժ Սարգսյանի նկարին, որի ապակին  ընկել է պատից ու կոտրվել: Դրանից հետո Վադեվալեին ձերբակալել էին խուլիգանության մեղադրանքով: Նունպիսի մեղադրանք էր առաջադրվել նաև կնոջը:

«Ես ուսումնասիրել եմ փորձագիտական եզրակացության ինձ տրամադրված պատճենը և տեսնում եմ, որ այնտեղ նշված է, որ 32×22 չափի նկարը պատռված է և այն գնահատվել է 4000 դրամ, իսկ կոտրված ապակին 3000 դրամ: Այդ օրը նկարը պատից չի ընկել, այլ ընկել ու կոտրվել է նկարի ապակին և նկարը չի վնասվել», – ասել է Գայանե Վարդանայնը: Վերջինս տեղեկացրել է, որ այս պահին թեև դպրոցում ջեռուցում կա, բայց պատուհանները ճաքեր ունեն և հիմա էլ այդ պատճառով դասասենյակում ցուրտ է:

«Բացի դա, տնօրենը հիմա Սերժ Սարգսյանի նախկին նկարի փոխարեն պատին փակցրել է նախորդից երեք անգամ մեծ նկար: Այդ նկարի վրա այդքան ծախս անելու փոխարեն կարող էր դասարանի ապակիները վերանորոգել: Ես նաև ասեմ, որ անկախ ամեն ինչից, մենք աչալուրջ ենք լինելու և դպրոցում ծագած ցանկացած խնդիր դարձյալ բարձրաձայնելու ենք», – ասել է Գայանե Վարդանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031