Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապանում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողներին հրավիրել էր Ամանորյա ընդունելության, որից հետո էլ լրագրողները նրան հարցրել են Քաջարան գյուղի շուրջ վերջին զարգացումների մասին: Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է. «Այսօր ոչ մեկը այդպիսի որոշում չի ընդունել, որ գյուղը կամ գերեզմաննները քանդի: Ես կարող եմ վստահաբար ասել, որ մեկ-երկու մարդու անձնական շահի խնդիրն է: Իրենց անձնական շահից ելնելով՝ փորձել են մեծ փողերի տեր դառնալ առիթը օգտագործելով, չի ստացվել եւ անիմաստ շահարկում են: Ոչ ոք ժողովրդին չի ասել, քո տարածքը լքի կամ գյուղը ազատի: Կառավարության որոշումը նաեւ մի որոշում է, որ գյուղական համայնքի համար նպաստավոր է: Վարձակալության պայմանագիր կկապեն եւ գյուղի բյուջեն կհարստանա: Ընդամենը սա է: Այսօրվա աղմուկը հավատացեք տեղին չէ»:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ