Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին հարցրեց, թե ինչպե՞ս են իր նոր տարին շնորհավորում մարզի համայնքապետերը, 119-ին էլ հերթով հասնում են մայրաքաղաքում գտնվող իր տո՞ւն: «Ոչ, դա ես արգելել եմ ընդհանրապես: Եթե գալիս էլ են՝ իմ տիկինը լավ ղարաբաղյան ճաշատեսակ է հյուրասիրում, բոլորին խմցնում, նոր ենք ճանապարհում: Բայց ես արգելել եմ: Երեկոյան մենք ունենք միջոցառումներ Անիի և Արթիկի տարածաշրջանի գյուղապետերի հետ: Իսկ Նոր Տարին ես կնշեմ միայն ու միայն իմ ընտանիքի անդամների, հարազատներիս հետ: Ես չեմ ուզում որ կամ ես գնամ մեկի տուն` ամեն օր ընկած, կամ բոլորը գան: Գիտե՞ք ինչ, հոգնեցնում է, ոչ թե ես հյուրասեր չեմ: Խնդրեմ, մի ուրիշ անգամ, ինչքան ուզում են՝ թող բոլորը միասին գան: Բայց րոպեն մեկ գալ-գնալ , մի քիչ էն չէ»:
Մեր այն հարցին էլ, թե որտե՞ղ մարզպետը կդիմավորի նոր տարին, կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Հանրապետությունում, անհոգ եղեք, ուրիշ տեղ չեմ գնում: Ես այստեղ եմ մնում, որ բոլորիդ պաշտպանեմ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ