Panorama.am-ին հայտնի են դարձել աշխատանքում թերացած շուրջ 9 դատավորներից երկուսի անունները. նրանք են` Լևոն Բեգլարի Ավետիսյանը, որը 2008 թվականից մինչ այժմ աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և Տիգրան Շահենի Պետրոսյանը, որը 1999 թվականից առ այսօր զբաղեցնում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
Այս և մյուս դատավորները բարեխղճորեն չեն կատարել իրենց գործունեությունը և արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը նախօրեին 7 կարգապահական վարույթ է հարուցել, իսկ երկու դատավորների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:
Դատավորները մասնավորապես, սխալներ են թույլ տվել 2011-ին ԱԺ-ի կողմից հայտարարված համաներման մասին որոշման իրագործման ժամանակ: