Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել Կորյունի փողոցի 23 հասցեի բնակիչներին

Դեկտեմբեր 29,2011 16:45

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  «Երևան» հիմնադրամի միջոցներից 42 միլիոն դրամ գումար է  հատկացրել՝ 2010 թվականի նոյեմբերի 24-ին  մայրաքաղաքի Կորյունի փողոցի 23 հասցեում բռնկված հրդեհի հետևանքով տուժած 12 ընտանիքների տների վերակառուցման եւ վերանորգման աշխատանքների իրականացման համար։

Քաղաքապետն այսօր անձամբ է բնակիչներին հանձնել հատկացված գումարների բանկային քարտերը՝ նշելով, որ չնայած, այրված տները համարվում են բնակիչների սեփականությունը եւ Երևանի քաղաքապետարանն այդ տների հարցում որևէ պարտավորություն չունի, սակայն, հաշվի առնելով քաղաքացիների խնդրանքներն ու վթարի համեմատաբար մեծ ծավալը, բարի կամք է դրսևորել և խնդրին լուծում տալու համար համապատասխան ֆինանսական աջակցություն է տրամադրել։

«Մենք բազմիցս փորձել ենք կարգավորել խնդիրը եւ փնտրել հարցի լուծման ընդունելի տարբերակներ։ Հավատարիմ լինելով մեր խոստմանը՝ կարծում եմ այս օժանդակությունը կնպաստի, որպեսզի դուք կարողանաք թեթևացնել ձեր հոգսը»,–նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացված գույքագրման արդյունքում հաշվարկել է պատճառված վնասի և համապատասխանաբար հատկացվող ֆինանսավորման չափը։

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին աջակցության և ուշադրության համար՝ բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել նշելով , որ ամանորից անմիջապես հետո կսկսեն վերանորգման աշխատանքները ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031