ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԲՀԿ անդամ Արթուր Գրիգորյանից Aravot.am-ն այսօր հետաքրքրվեց, թե կուսակցության ներսում ինչպե՞ս են պայքարելու թմրամոլ համակուսակցականների դեմ: «Կուսակցության ներսում թմրամոլ անդամներ չկան: Կուսակցությունը լայն հասկացություն է, բազմահազար մարդիկ կան անդամագրված»,- ասաց նա:
Ավելի ուշ նախարարը կես կատակ կես լուրջ հավելեց, թե անդամագրելուց առաջ կարելի է թեստ անցկացնել` կուսակցականների նախասիրությունները պարզելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ