Այսօր Aravot.am-ը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ցուցարարներին թեյի հրավիրելու իր առաջարկը ուժի մե՞ջ է, ե՞րբ է նրանց հետ թեյելու: «Նրանց հրավիրել էի թեյի` հետները զրուցելու նպատակով, բայց հանդիպումը հետաձգվել է»,- ասաց պարոն Սարգսյանը:
Հիշեցումից հետո, որ ցուցարարները թեյի փոխարեն խաշ ուտելու հրավերքին են սպասում՝ պարոն Սարգսյանը ժպտաց ու այդպես էլ չպատասխանեց մեր հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում ցուցարարներին նաեւ խաշ ուտելու հրավիրի:
Իսկ ցուցարար Ռուզան Խաչատրյանը, որը թեյ խմելու առաջարկ ստացողներից մեկն էր, մեզ հետ զրույցում ասաց, որ հիասթափվել են թե կառավարությունից, թե նախագահից ու թե նախագահի աշխատակազմի ղեկավարից. «Իրենց այս տարվա ոչ մի խոստումը չպահեցին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ