Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժողովուրդը վերջապես զարթնեց

Դեկտեմբեր 29,2011 13:15

Առանց կոնկրետ ոլորտը նշելու՝ «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանին խնդրեցինք գնահատել անցնող տարվա ձեռքբերումներն ու կորուստները. «Ոլորտը ընտրելու խնդիր չկա, որովհետեւ բոլորս էլ շիկացած եւ քաղաքականացված ենք, եւ քաղաքական ոլորտ է ստացվելու, եթե խոսենք անգամ տնտեսության մասին, ինչից էլ խոսենք, ստացվում է քաղաքականություն: Ես կարծում եմ՝ ձեռքբերումներից մեկն այն էր, որ ժողովուրդը վերջապես զարթնեց, ոչ թե ինքնաբուխ միտինգներով, այլ այժմ արդեն անգամ տանը նստած մտածում է՝ ինչ պետք է անի եւ ինչ ճանապարհ ընտրի: Սա անցնող տարվա համար ամենակարեւորն եմ համարում: Կորուստներից ամենացավալին համարում եմ Հայաստանի իմիջի կորուստը, եւ թե երբ կարող ենք այն վերականգնել՝ դեռ պարզ չէ»: Մեսրոպ Մովսեսյանի տարեմուտյան մաղթանքը կարճ է, ահա. «Մեր ժողովրդին ցանկանում եմ բարեկեցություն եւ սեր միմյանց հանդեպ, որովհետեւ հատկապես այս օրերին դա շատ է պակասում»:

Այլ կարծիքներ կարդացեք

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031