Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի հարցը հասավ Թուրքիայի Անվտանգության խորհուրդ

Դեկտեմբեր 29,2011 13:15

Թուրքիան չորեքշաբթի օրը զգուշացրել է, որ նոր գործողություններ կձեռնարկի պաշտոնական Փարիզի դեմ, եթե Ֆրանսիայի Սենատը ընդունի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը։ 

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը, հույս հայտնելով, թե Ֆրանսիայում «առողջ բանականությունը» կհաղթանակի, եւ պաշտոնական Փարիզը կհրաժարվի «իր սխալից»։

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը, որում ընդգրկված են նախագահ Աբդուլա Գյուլը, վարչապետ Ռեջեփ Էրդողանը, բարձրաստիճան գեներալներ եւ կառավարության անդամներ, չորեքշաբթի օրը շուրջ հինգ ժամ տեւած նիստի ավարտին հրապարակած հայտարարությունում նշել է նաեւ, թե ձեռնարկվելիք հավելյալ միջոցները կհրապարակվեն` «կախված Ֆրանսիայի քայլերից»։

«Եթե առաջարկը վերածվի օրենքի` կլինի այս անարդարացի նախաձեռնության դեմ առարկություն բոլոր եղանակներով», – ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունում։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031